Civic.am-ի տեղեկություններով՝ Արցախում ընթացող որոնողական աշխատանքների ընթացքում, որոնց մասնակցում են Արցախի ԱԻՆ-ը և անհետ կորածների հարազատները, մեծ գերեզման է հայտնաբերվել, որտեղ եղել են թաղված ադրբեջանցի զինծառայողներ՝ դեռ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակներից։ Դիակները բավականին շատ են եղել և նրանք եղել են ադրբեջանական զինվորական հագուստներով։
Հայկական կողմը որոշ պայմաններով համաձայնել է այդ դիակները փոխանցել Ադրբեջանին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է և գերեազմանը փակվել է։