Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլ երկրների ցանկացած փորձ կդիտարկի որպես մասնակցություն ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Այժմ մենք լսում ենք, որ պետք է ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի տարածքի վրա։ Դա հնարավոր չէ անել Ուկրաինայի տարածքում, կարելի է միայն ինչ-որ հարևան պետությունների տարածքում։ Բայց այդ ուղղությամբ ցանկացած շարժում մենք կդիտարկենք որպես մասնակցություն այն երկրի զինված հակամարտությանը, որի տարածքից սպառնալիքներ են ստեղծվելու մեր զինծառայողների համար», - ասել է Պուտինը։