«Ինչպես հայտնի է, մարտի 10-ին թուրքական Անթալիայում տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովի բանակցությունները ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի մասնակցությամբ եւ օժանդակությամբ։ Հանդիպման պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք էր բերվել ավելի վաղ»,- ասել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։