Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէր տրվել․ Նարիշկին
«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում, որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղը աշխարհում»,- ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նա նշել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէր տրվել։ Ըստ Նարիշկինի՝ Ռուսաստանը իր ինքնիշխանության ապահովման հարցերում երբեք չի նահանջի, իսկ ամենափոքր ուշացումը եւ բացահայտ ռուսատյաց կիեւյան ռեժիմը մոտ ապագայում մեծ ողբերգության կվերածվեր։