Կիևին զենք մատակարարող երկրներն իրենց համար ուղղակի խնդիրներ են ստեղծում. Զախարովա
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այն երկրները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, այդ թվում՝ Սլովակիան, ուղղակի խնդիրներ են ստեղծում իրենց համար, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստին»:
«Եթե նման որոշում է կայացվում, ոչ միայն Սլովակիայի կողմից, այլ նաև այլ երկրների, ապա նրանք իրենց համար խնդիրներ են ստեղծում… ուղղակի խնդիրներ են ստեղծում իրենց ձեռքերով»,-ասել է Զախարովան՝ արձագանքելով տեղեկություններին, թե Բրատիսլավան իբր որոշել է Կիևին մատակարարել խորհրդային արտադրության զենիթահրթիռային համալիրներ։
«Նույնը վերաբերում է վարձկանների հավաքագրմանը»,- ավելացրել է Զախարովան։