ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ համայնքից ադրբեջանցիները գողացել են 13 մայր կովեր եւ տարել ադրբեջանական Սեյթազ գյուղ։
Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ խոսել է կովերի տիրոջ, այնուհետեւ սահմանապահ զորքերի եւ ռուս խաղաղապահների հետ։ «Ռուս խաղաղապահները խոստացել են, որ անպայման անասունները պիտի հետ վերադարձվեն, այլապես ադրբեջանցիների համար շատ վատ կլինի։ Ադրբեջանցիներն էլ խոսք են տվել, որ հետ են վերադարձնելու», - ասաց Ավանեսյանը։