Վարչապետը պաշտոնից ազատել է ՔԿ նորանշանակ փոխնախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
« Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։