Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում, որոշակի պարբերականությամբ, կներկայացնի Արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը. Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այնբացումիցհետո՝շուրջհինգամիսներիընթացքում (մինչև 2020 թվականիդեկտեմբերի 31),սպասարկելէ 13 հազար 650 քաղաքացու։ Միասնական գրասենյակում մատուցվում են՝
Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
Ազգային արխիվի,
Սոցիալական ապահովության ծառայության,
Կադաստրի կոմիտեի,
Պետական եկամուտների կոմիտեի,
Միգրացիոն ծառայության,
Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։
Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։ Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է Հայփոստի բաժանմունքում (Երևանյան 10)):