Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում կատարեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 6-ին, նոր որոշում է ստորագրել, որով Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ: