«Չաուշեսկուի գնդակահարության» ներկայացումը բեմադրելու գործով դատախազը պահանջել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է հենց Մալյանը:
«Մեկուկես տարի ազատազրկում՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարին՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ, Բաղրամյան պողոտայում Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումն էր ցուցադրվել, որը բուռն արձագանքներ էր ստացել բռնության ու ատելության քարոզ պարունակելու համար: