Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Էդվարդ Նահապետյանին խիստ նկատողություն է հայտարարել
Դատավոր Էդվարդ Նահապետյանին Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել. այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:

Խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը`Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն և հայտարարել խիստ նկատողություն: