Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ի՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»: