Արցախցիներն իրավիճակը հաղթահարելու իրենց բանաձևն ունեն
Նոր հոգսերով ու շարունակ աճող մտածմունքներով մեկը տուն է շտապում, մյուսն աշխատանքի, 3-րդը դատարկված խանութ՝ տեսնելու թե այսօր ինչ է գտնում ընտանիքի կարիքները բավարարելու համար։ Արցախում հումանիտար ճգնաժամ է։ Էլեկտրաէներգիան խնայողաբար են օգտագործում, համացանցն աշխատում է խափանումներով, սնունդ չկա, այսօր էլ արդեն հերթական անգամ՝ գազ։ Մինչև ե՞րբ և որքա՞ն ժամանակ։ Յուրաքանչյուրը ծանոթ, անծանոթից այս հարցերի պատասխանն է փորձում գտնել։

90-ականների ազատագրական պատերազմի ականատես արցախցիները հիշում են՝ ավելի վատ օրեր են տեսել։ Հերթական փորձությունը ևս, համոզված են, կհաղթահարեն։ Միջանցքի փակումն ընդհանուր խնդրի հետ ոմանց համար նաեւ անձնական ցավ է դարձել:


Արցախցիներն իրավիճակը հաղթահարելու իրենց բանաձևն ունեն։ Պայքարի պատրաստ են բոլորը՝ անկախ տարիքից, պայմաններից, իրավիճակից։ Տարիների հեռվից այսօր էլ 88-ի շարժման գաղափարից չեն հրաժարվել։


Սպասումներն ու ակնկալիքներն Արցախի իշխանություններից են։ Նույն գաղափարի շուրջ համախմբվել է պետք, որ իրավիճակից դուրս գալու ելքեր  գտնենք։