Ովքեր են խոցելի H1N1 վիրուսի դեպքում և ովքեր են հաճախ վարակվում․ ԱՆ զգուշացումը
Առողջապահության նախարարության զգուշացումը․

Ռիսկի խմբում են`
  • 65-ից բարձր տարիքի անձինք, 
  • քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ),
  • հղիներ,
  • տարեցների և հաշմանդամություն ունեցողների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 
  • փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ: