Կառավարությունը մի շարք փոփոխություններ է առաջարկում երթևեկության կանոնների մեջ. Սանոսյան
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ խաչմերուկներում խցանումներից խուսափելու և հետիոտների համար անվտանգ անցուղիներ ստեղծելու նպատակով նոր ճանապարհային նշաններ կգործեն։

«Դրանցից մեկը անկյունագծային հետիոտնային անցումն է։ Ունենք խաչմերուկներ, որտեղ ժամում 900 մարդուց ավել շարժ կա, այդ դեպքում ճիշտ կլինի կարգավորել, որ բոլոր 4 կողմերից մեքենաները կանգնում են, հետիոտները ոչ միայն ուղիղ, այլ նաև անկյունագծով են անցնում»,-նշեց նախարարը։

Այսպիսով, որոշման նախագծով

1. առաջարկվում է՝

1) Ճանապարհային լուսացույց տերմինի բացատրությունը ներկայացնել ԳՕՍՏ 33385-2015 ստանդարտի 3.1 կետին համապատասխան,

2) ՀՀ ճանապարհներին տեղակայվող և շահագործվող տրանսպորտային լուսացույցերը համապատասխանեցնել ԵԱՏՄ հայեցակարգում ընդգրկված ԳՕՍՏ-երին,

3) Հստակեցնել Տ(T).1 տեսակի լուսացույցերի և լրացուցիչ սեկցիաների համատեղ կիրառման դեպքերը,

4) հանել 19-րդ կետի վերջին պարբերությունը, քանի որ 4-րդ խմբի լուսացույցերը նախատեսված են դարձափոխային երթևեկությունը կարգավորելու համար, այլ ոչ թե թունելների,

5) կարգով նախատեսել լուսնասպիտակ թարթման ռեժիմում աշխատող տեղեկատու-լուսային սարքերի տեղակայման պայմանները և վայրերը։

2. Հստակեցված են դեպքերը, երբ՝

1) կիրառվում են Տ(7) տեսակի լուսացույցերը չկարգավորվող խաչմերուկներից և հետիոտնային անցումներից առաջ,

2) կիրառվում են հետիոտնային կանչովի լուսացույցերը,

3) թույլատրվում են աջ կամ ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների և հետիոտների միաժամանակյա երթևեկությունը լուսացույցի նույն փուլի ընթացքում,

3. Նշվում են՝

1) տրանսպորտային լուսացույցերի տեղակայման տեղերը երթևեկելի մասերում և խաչմերուկներում,

2) տեղեկատու-լուսային սեկցիաների (սարքերի) տեղակայման վայրերի, նրանց թարթման հաճախության համապատասխանեցումը ԵԱՏՄ հայեցակարգում ընդգրկված ԳՕՍՏ-երին,

4. խաչմերուկները, որտեղ առկա լուսացուցային կարգավորումից ելնելով՝ արգելվում է կիրառել լուսացույցի դեղին թարթման ռեժիմ:

5. ավելացնել նաև լուսացույցերի և տեղեկատու-լուսային սեկցիաների համատեղ կիրառաման նկարներ, խաչմերուկների սխեմաներ։ Առաջարկվում է լրացուցիչ սեկցիայի տեսանելիության ապահովման համար կիրառել կարմիր եզրագծով /կոնտուր/ սեկցիաներ ԵԱՏՄ հայեցակարգում ընդգրկված ԳՕՍՏ-երին համապատասխան։

6. համալրվել են որոշման մեջ կիրառվող նոր տերմիններով՝ ՃԵԿ տեխնիկական միջոց, ՃՏՊ կուտակման վայր, փոփոխական տեղեկատվությամբ ճանապարհային նշան և այլն, քանի որ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կանոնակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում նշված տերմինները կիրառվում են առանց բացատրության: Ավելացված են նոր տերմիններ, որոնք օգտագործվում են ԵԱՏՄ հայեցակարգում ընդգրկված ԳՕՍՏ-երում։

7. նախատեսվել է նաև դրույթ՝ համաձայն որի թույլատրվում է ճանապարհները տնօրինող մարմիններին, փորձարարական նպատակով, կիրառել ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներ երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով: Այս կետը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում կիրառել այլ տեխնիկական միջոցներ, քանի որ տեխնիկական միջոցները ժամանակակից աշխարհում արագ են զարգանում:

8. հստակեցվել են ՀՀ ճանապարհներին կիրառվող հիմանական և ժամանակավոր նշանների համապատասխանումը ԳՕՍՏ 32945 կամ ԳՕՍՏ Ռ52290 ստանդարտների, իսկ շահագործման ընթացքում՝ ԳՕՍՏ Ռ 50597 ստանդարտի պահանջներին:

9. Պարտադիր է դառնում 3.20 և 3.22 նշանների կրկնումը յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեող ճանապարհներին: Նպատակը վտանգավոր հատվածներում նշանների տեսանելիության բարձրացումն է: Հետիոտների անվտանգ անցումն ապահովելու համար առաջարկվում է 5.19.1 նշանի կրկնելը նաև հետիոտնային անցումների վերևում՝ որոշակի պայմանների առկայության դեպքերում:

10. Նշվում են դեղնա-կանաչավուն ֆլորեսցենտային ժապավենով լուսաանդրադարձնող վահանակների վրա կիրառվող ճանապարհային նշանները, որոնք կիրառվում են հատկապես ՃՏՊ կուտակման վայրերում՝ երթևեկության անվտանգության բարձրացան նպատակով:

11. Հստակեցված են մանկական հաստատություններ տերմինը, 1.23 նշանի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար:

12. Նշված են 1.34.1 և 1.34.2 «Շրջադարձի ուղղություն» նշանների տեղակայման պահանջները կախված կորի շառավղից:

13. Հստակեցվում է, թե որ դեպքերում է տեղակայվում 2.5 նշանը 2.4-ի փոխարեն՝ ԳՕՍՏ Ռ50597-2017- ի համապատասխան:

14. Առաջարկվում է հատուկ թելադրանքի նշանների 5.19 խմբում ավելացնել ևս 2 նշան անկյունագծային հետիոտնային երթևեկություն ունեցող խաչմերուկներում կիրառելու համար:

15. Համաձայն ԳՕՍՏ Ռ52290-2004 ստանդարտի մանրամասն նկարագրված են այն ձգողականության օբյեկտները, որոնց գտնվելու վայրի մասին կարելի է վարորդներին տեղեկացնել տեղեկատու ցուցիչ նշանների միջոցով: