«Սերժ Սարսգյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահի սրա մասին:
Իսկ իրականում ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:
1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա... Բնականաբար՝ մերժվել է:
2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ... Բնականաբար՝ մերժվել է:
Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին:
Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր՝ լռեիր»,- ֆեյսբուքի իր էջում
գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: