Թուրքիայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է
ՏԱՍՍ-ը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղում անելով։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Անթաքիայում, զգացվել նաև Սիրիայի որոշ շրջաններում։
Թուրքիայի հարավ-արևելքում տներ են ավերվել, դրանց թիվը չի նշվում, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։