Դոնալդ Թրա՞մփ, թե՞ Ջո Բայդեն. Ո՞ւմ են տեսնում ամերիկացի ընտրողները ԱՄՆ նախագահի պաշտոնում. WSJ-ի հարցում

Wall Street Journal-ի նոր հարցման տվյալներով՝ ամբողջ երկրում ընտրողների շրջանում Դոնալդ Թրամփը 6 կետով առաջ է անցել Ջո Բայդենից։



Հարցվածների 80%-ը նշել է, որ նախագահը չափազանց ծեր է երկրորդ ժամկետում ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու համար, ինչը 7 կետով բարձր է փետրվարի համեմատ: Մոտ 56%-ը հայտարարել է, որ Թրամփին է չափազանց ծեր համարում այդ պաշտոնում առաջադրվելու համար, ինչը 4 տոկոսով ավելի է նախորդ հարցման համեմատ:


Ամերիկացի ընտրողների գրեթե կեսը՝ մոտ 47%-ը, հայտարարել է, որ կփոխեին երկու թեկնածուներին էլ, եթե այդպիսի հնարավորություն ունենային: