Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ընդունել է իշխող Պահպանողական կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել իր հրաժարականի մասին, գրում է The Guardian-ը։
Սունակն ասել է, որ դա «դժվար գիշեր» էր իր կուսակցության համար, և որ բրիտանացի ժողովուրդը «սթափեցնող վճիռ» է կայացրել։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Պահպանողական կուսակցության պարտության պատասխանատվությունն իր վրա է վերցնում։
Սունակը շնորհավորել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերին հաղթանակի
կապակցությամբ և նշել, որ իշխանության փոխանցումը «կկայանա խաղաղ և կանոնավոր
կերպով՝ բոլոր կողմերի բարի կամքով»։ «Սա պետք է մեզ բոլորիս վստահություն տա մեր
երկրի կայունության և ապագայի նկատմամբ»,- ասել է Սունակը:
Լեյբորիստների առաջնորդը, որը կստանձնի վարչապետի պաշտոնը,
ընդգծել է, որ այս մանդատը ենթադրում է «մեծ պատասխանատվություն»։