«Ժամանակն է, որ Հայաստանն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը». Բայրամով

Անցյալ հակամարտության ավարտից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ տարածաշրջանում նոր իրողություններ կառուցելու, խաղաղության, կայունության և համագործակցության համար։ Այս մասին իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Գյուլիստան» պալատում Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ​​ծառայության 105-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ։


Նշվել է, որ ստեղծված պատմական պայմաններում Ադրբեջանը, ինչպես միշտ, «հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին, իսկ Հայաստանի համար եկել է ժամանակը ընտրելու տարածաշրջանային համագործակցությունը՝  տարածքային հավակնությունների փոխարեն»։