Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բաքուն
մտադիր է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ ուղղված միջազգային
անվտանգության պահպանմանը: Այս մասին Х սոցցանցում գրել է Ադրբեջանի
արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ուրախ եմ մասնակցել ՆԱՏՕ-ի 75 ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի
կազմակերպած միջոցառմանը։ ՆԱՏՕ-ի և մեր միջև արդյունավետ համագործակցություն է
հաստատվել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Մեր
գործընկերությունը շարունակելու հույս ունենք՝ ուղղված միջազգային անվտանգության
պահպանմանը»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։