Բաքվում շարունակվում է ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը

Շինծու գործով Խոջալուում ահաբեկչության և ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը Ադրբեջանում շարունակվում է։


Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝  Սաբունչիի շրջանային դատարանում սկսվել է դատավարությունը՝ Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ։