Բայդենը սխալմամբ Զելենսկուն անվանել է Պուտին, իսկ Հարիսին՝ Թրամփ. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներկայացրել է որպես Վլադիմիր Պուտին, իսկ մի քանի ժամ անց մամուլի ասուլիսում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է Դոնալդ Թրամփ, գրում է Bloomberg-ը։


«Հիմա ես ուզում եմ խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին, ով նույնքան համարձակություն ունի, որքան և վճռականություն։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել է 81-ամյա Բայդենը գագաթնաժողովում՝ ներկայացնելով Զելենսկուն:


Դատելով ելույթի տեսանյութից՝ գրեթե անմիջապես ԱՄՆ նախագահը հասկացել է, որ սխալ է թույլ տվել։ «Նախագահ Պուտի՞ն: Նա կհաղթի նախագահ Պուտինին, նախագահ Զելենսկին։ Ես այնքան եմ կենտրոնացած նախագահ Պուտինին հաղթելու վրա»,- ասել է Բայդենը:


Զելենսկին, մոտենալով խոսափողին, ասել է. «Ես ավելի լավն եմ»: Ի պատասխան Բայդենն ասել է՝ «Դու շատ ավելի լավն ես»: