Ռաշիդ Բեգլարյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Ինչպես արդեն հայտնել ենք, շինծու գործով Խոջալուում ահաբեկչություն և ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը Ադրբեջանում շարունակվում է։

Ադրբեջանական ԱՊԱգործակալությանփոխանցմամբ՝  Սաբունչիի շրջանայինդատարանում սկսվել էդատավարությունը՝ Ֆիզուլիիռազմական դատարանի դատավորԱլի Սուլեյմանովի նախագահությամբ։

 


Դատաքննության ավարտից հետո դատարանը հեռացել էխորհրդակցական սենյակ, որից հետո հրապարակվել է դատավճիռը: Դատավճռի համաձայն՝ Ռաշիդ Բեգլարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։