Թուրքիայում ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր

Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IHA գործակալությանը:Նախնական տվյալով՝ վթարի հետևանքով 28 մարդ տուժել է:


«Մեկօրյա շրջագայության մեկնած տեղացի բնակիչներին տեղափոխող ավտոբուսն Աքյակա քաղաքում բախվել է կայանված 3 ավտոմեքենայի և կարողացել է կանգ առնել միայն տան պատին հարվածելուց հետո»,-  ասվում է հաղորդագրության մեջ։