Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես արժեվորում ենք:
Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։