ԱՄՆ նախկին
նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Աստծուց նվեր է ստացել, երբ ողջ է մնացել
հանրահավաքի ժամանակ մահափորձից հետո։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝
հղում անելով քաղաքական գործչի հետ շփված աղբյուրին։
«Նա կարծում է, որ իրեն Աստծուց նվեր է ընծայվել: Նա չի կարողանում հավատալ դրան»,- ասել է պարբերականի աղբյուրը:
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան։
Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, որից հետո նրան արյունոտ ականջով հեռացրել
են բեմից։ Կրակողը ոչնչացվել է և բացահայտվել: ՀԴԲ-ի տվյալներով՝ նա Փենսիլվանիայի
20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։ New York Post-ի աղբյուրների
տեղեկություններով՝ երիտասարդը կրակ է բացել բեմից մոտ 120 մետր հեռավորության վրա
գտնվող արտադրական ձեռնարկության տանիքից։