Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի և
Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի
հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը
նոր հասցեով։ Դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։ Այս
մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, «Դիվանագիտական
հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակներում անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունների համաձայն՝ համապատասխան միջոցներ է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան նոր
շենքի դիմաց դիվանագիտական պահպանությունն ապահովելու համար, ասվում է տեղեկատվության մեջ։