Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ նա առողջական խնդիրներ ունի։ Այս մասին նա ասել է BET հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե ինձ մոտ ինչ-որ հիվանդություն հայտնաբերվի, եթե ինչ-որ մեկը, բժիշկները գան և ասեն, որ դուք այսինչ խնդիրն ունեք»,- ասել է նա՝ խոսելով նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը։
«Անկեղծ
ասած, ես կարծում եմ՝ միակ բանը, որ տարիքը իր հետ բերում է, իմաստնությունն
է»,- հավելել է Բայդենը։
Բայդենն ավելի
վաղ ասել էր, որ ինքը կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե
դա անել իրեն ասի Աստված։