Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց
ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին, սակայն Վրաստանի կառավարությունն այլ
ճանապարհ է ընտրել, հուլիսի 16-ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի
ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Ամերիկացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ հենց Վրաստանի
կառավարության վերջին գործողությունների արդյունքում են կտրուկ փոխվել հարաբերությունները
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ։
«Վրաստանի կառավարությունը թեքվել է այլ կողմ և
ընտրել այլ ճանապարհ։ Մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունն ընդունեց
օրենքներ, որոնք Վրաստանը հեռացնում են իր ժողովրդավարական հետագծից... Վրաստանի
կառավարության գործողությունները արմատապես փոխել են հարաբերությունները ԱՄՆ-ի և
եվրոպական երկրների հետ»,- հայտարարել է Մեթյու Միլլերը։