Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,
որ մտածում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու մասին, երբ վերադառնա
Սպիտակ տուն։
«Այո: Պատժամիջոցներով մենք բոլորին միայն
հեռացնում ենք մեզանից։ Ուստի ես չեմ սիրում պատժամիջոցները»,- ասել է Թրամփը
Bloomberg-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա մտածե՞լ է
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման կամ վերացման մասին»՝ Ուկրաինայի
պատերազմին վերջ տալու համաձայնագրի շրջանակներում:
«Պուտինի հետ մենք շատ լավ լեզու էինք գտնում...
Մեզ երբեք պատերազմ չի սպառնացել»,- ասել է Թրամփը՝ ևս մեկ անգամ նշելով, որ եթե
ինքը լիներ Սպիտակ տանը, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի։