«Մենք կվերականգնենք խաղաղությունն ու կայունությունը ամբողջ աշխարհում». Թրամփ

Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա վերականգնել խաղաղությունն ու ներդաշնակությունը ամբողջ աշխարհում։ Այս մասին նա ասել է երեկ երեկոյան Միլուոկիում հանրապետականների ազգային համագումարում ելույթ ունենալիս։


«Մենք կվերականգնենք օրենքը և կարգուկանոնը փողոցներում, հայրենասիրությունը կվերադարձնենք մեր դպրոցներ և, որ կարևոր է, կվերականգնենք խաղաղությունը, կայունությունն ու ներդաշնակությունը ամբողջ աշխարհում»,- ասել է նա։


Այս ելույթում Թրամփը պաշտոնապես համաձայնել է նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:


Թրամփը հավելել է, որ «անհրաժեշտ է երկիրը փրկել ամերիկյան գործող վարչակազմի ձախողված և ոչ կոմպետենտ ղեկավարությունից»՝ իր հայտարարած նպատակին հասնելու համար։