Խաղաղության պայմանագրի տեքստը 80-90 տոոսով համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև

Արտաքին գործերի նախարարի կողմից ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե  Հայաստանը ստիպված է եղել այդ պայմանագրից հանել Ղարաբաղի մասին դրույթը, ինչը ճանապարհ է բացել կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։


Ալիևի խոսքով՝ բանակցությունների իրական գործընթացը սկսվել է մոտ կես տարի առաջ։ 


Ալիևն ընդգծել է, որ այս պահին բաց է մնում երկու հարց:


«Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»,- նշել է Ալիևը։