Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա

Ձեռնարկատեր Իլոն Մասկը  Լուսնի վրա մշտական ​​բնակչությամբ բազա ստեղծելու առաջարկով է հանդես եկել։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։

 

«Մենք պետք է մշտական ​​լուսնային բազա ստեղծենք»,-նշել է Մասկը։

 

 

Մասկի SpaceX-ը մշակում և փորձարկում է Starship տիեզերանավի նախատիպը: Ակնկալվում է, որ այն կարող է անձնակազմով թռիչքներ կատարել դեպի Լուսին և Մարս: