ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նախապես ստացել է բավարար
թվով պատվիրակների աջակցությունը, որոնք կքվեարկեն Դեմոկրատական կուսակցությունից
պետության ղեկավարի թեկնածու առաջադրելու համար, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության հաշվարկների համաձայն՝ հուլիսի
22-ի երեկոյան Հարիսը ստացել է 2668 պատվիրակների աջակցությունը, մինչդեռ առաջադրման
համար անհրաժեշտ են 1976 դեմոկրատների ձայները։
Տեղեկությունն առ այն, որ Հարիսը բավարար
աջակցություն ունի դեմոկրատներից, հաստատում է CNN-ը, որի հաշվարկները հիմնվում են
պատվիրակների հրապարակային հայտարարությունների, նրանց հետ զրույցների և սեփական
տեղեկատվության վրա։
Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ
Ջեյմի Հարիսոնը հայտնել է, որ կուսակցությունը նախագահի թեկնածու կընտրի օգոստոսի
7-ին: