Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի աջակցության մասին
օրենքի վերաբերյալ իր լիազորությունները փոխանցել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին
և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Պատճառների
մասին չի հաղորդվում։
Խոսքը «Ուկրաինայի տնտեսական բարգավաճման և հնարավորությունների
վերականգնման մասին» օրենքի առանձին դրույթների մասին է։ Փաստաթուղթը կարգավորում է
նաև ռուսական ակտիվների բռնագրավման հնարավորությունը՝ դրանք Ուկրաինային փոխանցելու
համար։