ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աուդիոկապի միջոցով միացել
է փոխնախագահ Քամալա Հարիսի ելույթին Դելավերում դեմոկրատների նախընտրական շտաբում:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելը ստիպել է իրեն մեկուսանալ,
սակայն ընդգծել է, որ ինքը «ոչ մի տեղ չի գնալու»։
Բայդենը հայտարարել է, որ աջակցություն
կցուցաբերի Հարիսի նախընտրական արշավին, որի առաջադրումը որպես թեկնածու Դեմոկրատական
կուսակցության կողմից ինքը պաշտպանել է։
«Ես գիտեմ, որ երեկվա լուրը բոլորիդ հանկարծակիի
է բերել, և որ ձեզ համար ծանր էր իմանալ այդ մասին։ Բայց դա ճիշտ որոշում էր»,- շարունակել
է Բայդենը:
«Պետք է հասկանալ, որ չնայած քվեաթերթիկում անունների
փոփոխությանը՝ մեր նպատակները չեն փոխվել։ Ես եռանդով աշխատելու եմ և՛ որպես գործող
նախագահ՝ ստորագրելով օրինագծերը, և՛ քարոզարշավի ընթացքում»,- ասել է Բայդենը։
«Իմ նախագահական ժամկետին առջևում դեռ վեց ամիս կա։
Եվ ես մտադիր եմ հնարավորինս շատ բան անել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության
հարցերում»,- ասել է Բայդենը։