Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանում 2,5 մագնիտուդ ուժգնությամբ
երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական
կենտրոնը։
Վրացական կառույցների տվյալներով, սակայն, ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ՝ Նինոծմինդայից 22 կմ և հայկական Տաշիրից 30 կմ հեռավորության վրա։
Օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։
Նախօրեին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել արևելյան Վրաստանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել էին նաև Հայաստանում: