«Բթամիտ է և չարակամ. դա վատ համադրություն է». Թրամփի վիրավորանքին ի պատասխան Հարիսի շտաբը սպառնացել է

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը «բթամիտ և չարակամ» է անվանել ընտրություններում իր պոտենցիալ մրցակից՝ դեմոկրատ և փոխնախագահ Քամալա Հարիսին: Հարիսի շտաբը ի պատասխան հիշեցրել է քաղաքական գործչի դատախազական անցյալը և սպառնացել դատական ​​գործերով քրեական պատասխանատվության ենթարկել Թրամփին, գրում է New York Post-ը։


«Քամալա Հարիսին կարելի է բնութագրել երկու բառով՝ չարակամ և բթամիտ: Դա վատ համադրություն է»,- ասել է Թրամփը պարբերականին։


Հարիսի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ամմար Մուսան, իր հերթին, հայտարարել է, որ «չի ցանկանում հայտնագործել անիվ»՝ հանրապետականի վիրավորանքներին պատասխանելիս:


«Փոխնախագահ Քամալա Հարրիսն իր ամբողջ կարիերայի ընթացքում պատասխանատվության է ենթարկել հանցագործներին, և Դոնալդ Թրամփը բացառություն չի լինի: Փոխնախագահ Հարիսն իր կարիերան նվիրել է սովորական մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելուն, իսկ Թրամփը միայն իր մասին է մտածում»,- ասվում է Հարիսի շտաբի հայտարարության մեջ, որը թերթին է տրամադրել նրա ներկայացուցիչը։