Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Reuters-ի և Ipsos-ի անցկացրած ազգային հարցման արդյունքում։ Հարիսին աջակցել է հարցվածների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42։ Ուսումնասիրությունն անցկացվել է վերընտրվելու համար պայքարից պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հեռանալուց հետո։ Հարցման արդյունքները հրապարակվել են երեքշաբթի՝ հուլիսի 23-ին։
Հարցման մասնակիցների 56 տոկոսը համաձայնել է, որ 59-ամյա Հարիսը «սուր միտք» ունի և որ կարող է «դիմակայել մարտահրավերներին»։ Միայն 49 տոկոսն է այդպես կարծում 78-ամյա Թրամփի մասին։