«Խարդախ Բայդենը և ստախոս Հարիսը խայտառակություն են Ամերիկայի համար». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է խայտառակություն երկրի համար։


 «Խարդախ Ջո Բայդենը և ստախոս Քամալա Հարիսը մեծ խայտառակություն են Ամերիկայի համար, նման բան նախկինում չի եղել»,- գրել է նա Truth Social-ի իր էջում:


Թրամփը նաև նշել է, որ նախագահի ելույթը Սպիտակ տանը, որ նվիրված էր ընտրապայքարից դուրս գալու իր որոշմանը, «հազիվ էր հասկացվում և շատ վատն էր»: