Ադրբեջանի ՊՆ արձագանքել է հայ-ամերիկյան զորավարժություններին,
մեղադրանքներ հնչեցրել ու սպառնացել Հայաստանին։
«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի
կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական
փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական
օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու
և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», -ասվում
է հայտարարության մեջ։
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին
և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր
օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն,
ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով
Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր
միջոցները», - նշվում է տեղեկատվության մեջ։