Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքը խախտելու համար. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ

Արցախում հայերի վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը:


«Կոնգրեսը պետք է ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման մասին իմ օրենքը, որպեսզի ռեժիմին պատասխանատվության ենթարկի միջազգային իրավունքը խախտելու համար»,- հայտնել է նա: