ՀՀ-ում Իրանի դեսպանը նույնպես հերքել է Երևանի հետ զենքի գաղտնի գործարքի մասին լուրերը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, հետևելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը, նույնպես հերքել է մամուլում հայտնված տեղեկատվությունը Երևանի և Թեհրանի միջև 500 միլիոն դոլար արժողությամբ զենքի գաղտնի գործարքի մասին։


Այս մասին ավելի վաղ գրել էր Iran International-ը՝ նշելով, որ հայկական կողմը իբր գնում է անօդաչուներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։


Mehr գործակալությանը տված մեկնաբանությունում դիվանագետն այս հրապարակումներն անվանել է «տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ։


Նրա խոսքով՝ նման հաղորդագրությունները տարածում են ոչ հուսալի լրատվամիջոցները, որոնք հաճախ դարձել են Իսլամական Հանրապետության մասին ֆեյք լուրերի և կանխակալ վերլուծությունների աղբյուր։


Սոբհանին նշել է, որ Իրանը աջակցում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։