«Հարիսն ընտրվելու մեծ շանսեր ունի». Օբաման հրապարակավ կհայտարարի նրան աջակցելու մասին. NYT

Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման շուտով հրապարակայնորեն կհայտարարի նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական արշավին աջակցելու մասին, գրում է The New York Times-ը։


Հոդվածում նշվում է, որ կողմերը մի քանի հեռախոսազրույց են ունեցել և ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն։


Ըստ տեղեկությունների, որ ներթափանցել են լրատվամիջոցներ, Բարաք Օբաման խորհուրդներ է տալիս Քամալա Հարիսի նախընտրական ելույթների, հայտարարությունների և կուսակցության անդամների հետ նրա հանդիպումների վերաբերյալ։


Միջոցառումներից մեկում Օբաման նույնիսկ իր մերձավոր շրջապատին ասել է, որ Ք. Հարիսն ընտրվելու մեծ շանսեր ունի. «Առաջիկա օրերին մեզ բավականին բարդ փորձություն է սպասվում։ Բայց ես վստահ եմ, որ մեր կուսակցության առաջնորդները կկարողանան մշակել գործող մեխանիզմ, որը կապահովի արժանի թեկնածու Քամալա Հարիսի հաղթանակը»։