Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անգլիայի Սաութպորտ քաղաքում 17-ամյա զինված անձը ներխուժել է պարի և յոգայի դպրոց և դանակահարել 6-11 տարեկան երեխաների:
6 և 7 տարեկան երկու երեխա տեղում մահացել են: Եվս մեկ՝ 9 տարեկան երեխա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Մոտ 6 տուժած ծանր վիճակում է:
Ըստ բրիտանական մամուլի` ահաբեկիչը Քարդիֆ քաղաքից է, նախկինում եղել է հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում: