Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպայի ու եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ’Բրայենը սենատական լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
«Հայաստանը թեմա է որի վրա զգալի ժամանակ ենք ծախսում։ Պետքարտուղար Բլինքենի ու նախագահ Ֆոն դեր Լեյենի հետ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանին՝ հիմնադիրելով հարթակ՝ օգնելու Հայաստանը կարողանա սահմանափակել իր կախվածությունը Ռուսաստանից։ Նրանց համար հնարավորություն ստեղծենք խիզախ քայլ անելու՝ Փաշինյանի գլխավորությամբ, որն է՝ Ռուսաստանից անջատումը», – նշել է Օ՛ Բրայենը։