Ադրբեջանը հայտնել է 4 զինվորի մահվան մասին

 Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանական բանակի չորս զինծառայողի դի է հայտնաբերվել։ 


Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։ 


Նախնական վարկածով՝ նրանք մահացել են հուլիսի 30-ին թունավորվելով ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս։