Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով։ ԱՄՆ-ն գտնում է, որ Թբիլիսիի գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Դեռ մայիսին Բլինքենը հայտարարել էր, որ կվերանայվեն Վրաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները և վիզային սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը: