Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել աղմկահարույց օրենքը

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքը։

 

Օրենքը պարտավորեցնում է այն հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում։